Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Պատվավոր անդամների պատվո ցուցահանդեսը

Պատվավոր անդամների պատվո ցուցահանդեսը
23.12.2016 | 12:11

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում «Կանչ» ցուցահանդեսով եզրափակվեց ցուցահանդեսային 2016 թվականը։ Այն մեկնարկեց դեկտեմբերի 13-ին, ավարտվեց 21-ին։ Սա առիթ էր զրուցելու ցուցահանդեսի կազմակերպիչ, գեղանկարիչ ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։


-Պարոն Բաղդասարյան, ներկայացրեք ՀՆՄ պատվավոր անդամների առաջին ցուցահանդեսը, որը կրում է «Կանչ» ուշագրավ խորագիրը։
-Այս դահլիճում 45 հեղինակ ներկայացրել է 120 աշխատանք։ Ցուցահանդեսը հագեցած է գրաֆիկական, գեղանկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներով և քանդակագործական աշխատանքներով։ Ցուցահանդեսի բացման օրը դահլիճը լեփ-լեցուն էր։ Սա, ըստ իս, պայմանավորված է պատվավոր անդամների բավականին յուրօրինակ մոտեցումներով և անկեղծությամբ։ Հիշեցնեմ, որ ՀՆՄ պատվավոր անդամներ էին նշանավոր գիտնական Պարիս Հերունին, գրող և դրամատուրգ Աղասի Այվազյանը։ Այսօր հայ հեղինակների հետ իրենց աշխատանքներն են ներկայացրել Իրանից Միրանդա Մեհրանիան և Զահրա Ալեքին, ՈՒիլյամ Բրեզնան՝ ԱՄՆ-ից և Զբիգնև Շմոռլոն՝ Լեհաստանից։ Այսինքն, ներկա ցուցահանդեսը լուրջ հետաքրքրություն է առաջացրել մեր արտասահմանցի անդամ-հեղինակների մեջ։ Մի հարկի տակ, կերպարվեստային միջավայրում ի մի գալով՝ ոչ պրոֆեսիոնալ նկարիչները յուրովի են գնահատում սեփական ստեղծագործությունները, ուրվագծում հետագա անելիքները։ Հուսանք, որ այս ցուցահանդեսը ավանդույթ կձևավորի, և երկու կամ երեք տարի անց կկազմակերպենք երկրորդ ցուցահանդեսը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ